Մտահղացման եւ լուսանկարների հեղինակներն են Արա Օշականը, Լեւոն Փարյանը և Վահագն Թոմասյանը:
Լոս Անջելեսի սրտում, որտեղ կենտրոնացած են վարչական եւ մշակութային հաստատությունները, բացվել է «Ականատես» խորագրով ցուցադրությանը:
Ներկայացված են Ցեղասպանությունից փրկվածների ասիմետրիկ ծավալուն լուսակարներ, որոնք չունեն ուղիղ անկյուն եւ այդպիսով խորհրդանշում են անկայուն աշխարհը՝ դեռևս պատերազմի, խտրականության ու բռնությունների վտանգի տակ:
Մտահղացման եւ լուսանկարների հեղինակներն են Արա Օշականը, Լևոն Փարյանը և Վահագն Թոմասյանը: Նրանց նախագիծն իրականություն է դարձել Լոս Անջելեսի Կառավարիչների խորհրդի նախագահ Մայք Անտոնովիչի աջակցությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում