Թուրքիայում, տխուր ավանդույթի համաձայն, ոստիկանությունը բռնի ուժով ցրել է աշխատավորների ցույցը:
Մայիսմեկյան տոնակատարությունները սկսվել են Արեւելյան Ասիայից՝ Ինդոնեզիա, Ֆիլիպիններ, Հյուսիսային Կորեա, Կամբոջա: Այդ երկրների աշխատավորների համար օրը դարձել է իրենց պահանջները ներկայացնելու եւս մեկ առիթ ՝ աշխատանքի իրավունք, աշխատավարձերի բարձրացում, սոցիալական պաշտպանվածություն:
Եվրոպայում նույնպես մարդիկ շքերթի են դուրս եկել պահանջներով: Եվրոպացիներին ամենից շատ մտահոգում էր գործազրկությունը: Նրանք նաեւ կառավարություններից պահանջել են պաշտպանել իրենց բուժման, կրթության եւ աշխատանքի իրավունքները:
Իսկ Թուրքիայում, տխուր ավանդույթի համաձայն, ոստիկանությունը բռնի ուժով ցրել է աշխատավորների ցույցը:
Մանրամասները՝ տեսանյութում