Կարա-Բալան անցյալում է, հիմա նրան փոխարինելու է եկել Վարդանը:
Աշխատավորների համար ամենասպասված նվերն ազատ օրն է: Սակայն ոչ բոլորն են արժանանում նման բախտի. Վարդանն իր մոտոցիկլով կլոր տարի է աշխատում: Նա Երեւանի խորհրդանիշն է, առանց ազատ օրվա, ժամ ու պատարագի: Վարդանի կյանքն անցել է փողոցում: Հասկանում է քրտինքով հաց վաստակելու իմաստը: Այն ժամանակ դեռ Փուչո էին անվանում, երբ Զորիկ անունով մի մարդ սովորեցրեց ծաղիկ վաճառել: Այժմ արդեն Կարա-Բալան անցյալում է, հիմա նրան փոխարինելու է եկել Վարդանը:
Մի ժամանակ հեծանիվով էր առաքում: Այսօր հեծանվին հաջողությամբ փոխարինում է մոտոցիկլը: Տղային էլ հետն է վերցնում: Նրա համար սա դեռ աշխատանք չէ, զվարճանք է, բայց արդեն լավ գիտի` ինչի համար արժե աշխատել:
Վարդանը միայն վարդեր չի առաքում: Ամեն սեզոն իր ծաղիկն ու իր գույնն ունի: Բայց շատ հաճախ, ոչ թե առաքում, այլ պարզապես նվիրում է անծանոթ կանանց:
Մանրամասները՝ տեսանյութում