Քերրի Գոլդման Los Angeles Times թերթում տպագրեց հայ փոքրիկի ցանկությունը եւ ֆոտոլրագրողի թոռան լուսանկարը:
Los Angeles Times-ի սեփական թղթակից Քերրի Գոլդման 1995-ին Հայստանում էր: Եկել էր լուսաբանելու Արցախի ռազմական իրավիճակը: Վերադառնալիս նրան ուղեկցում էր ֆոտոլրագրող Մարտին Շահբազյանը, որը հայերին բնորոշ հյուրասիրությամբ երկար ճանապարհից հետո թանկագին հյուրին հրավիրեց տուն։ Այնտեղ վառարանի կողքին հավաքված էին հարեւաններն ու ազգականները: Ամերուկուհի Քերրին ապշեց այդքան մարդ մի տան մեջ տեսնելով:
Մարտին Շահբազյանը հիշում է այդ օրը պատահած զվարճալի միջադեպը. «Արդեն ժամը 09:30 էր, տատը երեխաներին տարավ քնեցնելու։ Լիալուսին էր, նա էլ ասաց. «Տես, Մայիս ջան, ինչ սիրուն լիալուսին է»: Երեխան միամտորեն պատասխանել էր. «Տատի, չի՞ լինի լուսնից «լեւի» գիծ քաշենք, ամբողջ շենքը լույս կունենա»:
Թղթակիցը Los Angeles Times թերթում տպագրեց հայ փոքրիկի ցանկությունը եւ ֆոտոլրագրողի թոռան լուսանկարը: Հոդվածը մեծ հետաքրքրություն առաջացրեց Ամերիկայում, ընթերցողները փոքրիկի հասցեն էին պահանջում, որպեսզի օգնեին նրան:
Մանրամասները՝ տեսանյութում