Կաթողիկոսի փաստաբան Ջեմ Սոֆուօղլուն լրջորեն զբաղվել է ներկայացված հայցով:
Պատմական Կիլիկիայի տարածքում գտնվող Սիս նստավայրն ու կալվածքները իրական տերերին վերադարձնելու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հայցը Թուրքիայի Սահմանադրական դատարան իրարանցում է առաջացրել թուրքական մամուլում:
Արամ Առաջինի քայլը ողջունել է կոնգրեսական Ադամ Շիֆը: «Օսմանյան կայսրության թալանած այս հնագույն եւ սրբազան տարածքը պետք է վերադարձվի օրինական տերերին: Հայերն իրավունք ունեն բոլոր օրինական ուղիներով հետամուտ լինելու արդարության հաստատմանը եւ ձգտելու վերադարձնել այն, ինչ իրենց է պատկանում»,- ասել է կոնգրեսականը:
Կաթողիկոսի փաստաբան Ջեմ Սոֆուօղլուն լրջորեն զբաղվել է ներկայացված հայցով: Փաստարկներով լեցուն թղթապանակը փաստաբանը օրեր առաջ փոխանցել է Անկարայում գտնվող Թուրքիայի Սահմանադրական դատարանին:
Մանրամասները՝ տեսանյութում