Համագործակցության փաստաթուղթը ստորագրվել է Երեւանի քաղաքապետարանում:
Քույր քաղաքներ Երեւանն ու Սանկտ Պետերբուրգը կշարունակեն համագործակցությունները՝ առաջիկա 5 տարում ավելի ամրապնդելով հարաբերությունները: Այս մասին փաստաթուղթը ստորագրվել է Երեւանի քաղաքապետարանում: Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն եղել է նաեւ Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նա փաստաթղթեր է նվիրաբերել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, որոնցում տեղեկություններ կան Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի կողմից հայ գաղթականներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում