Սահմանին գազի գնի իջեցումը ռուսական կողմի հետ երկուսուկես ամսվա բանակցությունների արդյունքն է:
Ազգային ժողովը քառօրյայի երրորդ օրը քննարկել է Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչեւ 2026 թվականը հետաձգելու համաձայնագիրը: Կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի ժամին քննարկվել է գազի սակագնի հնարավոր իջեցման հարցը:
ՀԱԿ խմբակցությունից Կառավարությանը հարց եղավ՝ սահմանին գազի սակագինը 25 դոլարով պակասելն ինչպե՞ս է անդրադառնալու սպառողների վրա: Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ սահմանին գազի գնի իջեցումը ռուսական կողմի հետ երկուսուկես ամսվա բանակցությունների արդյունքն է, բայց դրա փաստաթղթային ձեւակերպումը դեռ չկա:
Մանրամասները՝ տեսանյութում