Խորհրդանիշի մասին «Շարմ Հոլդինգում» սկսել էին մտածել դեռ մի քանի տարի առաջ:
Անմոռուկը Հայաստանում ծաղկում է ապրիլին: Սիրում է ստվեր եւ խոնավություն: Հայաստանի գրեթե բոլոր մարզերի անտառներում, մարգագետիններում, մինչեւ օգոստոս կարելի է գտնել անմոռուկի 14 տեսակ:
Անմոռուկը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշն է: Ծաղկի խորհուրդը շատ արագ ընկալվեց ու տարածվեց: Խորհրդանիշի մասին «Շարմ Հոլդինգում» սկսել էին մտածել դեռ մի քանի տարի առաջ: Սեւ գույնը խորհրդանշում է սարսափն ու հիշողությունը, դեղինը արեւի, ապրելու եւ արարելու հույսն է։ Ճառագայթաձեւ բաց մանուշակագույնը խորհրդանշում է Ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը։
Մանրամասները՝ տեսանյութում