Սոցիալական թեմաները երգի միջոցով բարձրաձայնելու համար «Եվրատեսիլը» լավագույն հարթակն է:
Սոցիալական թեմաները երգի միջոցով բարձրաձայնելու համար «Եվրատեսիլը» լավագույն հարթակն է: Հենց այս նպատակն ունի համաեվրոպական երաժշտական մրցույթին մասնակցող «Վոլտայ» փոփ-ռոք բենդը:
20 տարուց ավելի Ռումինիայում մեծ ճանաչում վայելող խումբը որոշել է արծարծել արտասահմանում աշխատող ծնողների երեխաների իրավունքները: Բազմաթիվ ռումինացի ընտանիքներ ապրուստ հայթայթելու համար ստիպված են թողնել իրենց երեխաներին եւ օտար երկրներ գնալ:
Սա լուրջ սոցիալական խնդիր է, որի մասին երաժիշտները վաղուց են բարձրաձայնում: Երբ տեղի հանրային հեռուստաընկերությունը հերթական անգամ նրանց առաջարկեց մասնակցել մրցույթին, որոշեցին առիթը բաց չթողնել ու կրկին խոսել իրենց հուզող խնդրի մասին: