Այսօր 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին հիշեցնող խաչքարերի, հուշարձանների ու հուշակոթողների թիվը հասնում է մի քանի հարյուրի:
Հայոց Ցեղասպանության 50-րդ տարելիցի առթիվ աշխարհի տարբեր անկյուններում բացվեցին զոհերի հիշատակը հավերժացնող բազմաթիվ հուշարձաններ: Դրանց թիվը տարիների ընթացքում ավելացավ: Այսօր 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին հիշեցնող խաչքարերի, հուշարձանների ու հուշակոթողների թիվը հասնում է մի քանի հարյուրի:
Արտասահմանում բացված առաջին կոթողներից մեկը կառուցվել է Լիբանանի Բիկֆայա քաղաքում՝ բլրի վրա: Աբստրակտ ոճի բրոնզաձույլ հուշարձանը պատկերում է ձեռքերը դեպի երկինք պարզած կնոջ: Ամեն տարի ապրիլի 24-ին հենց այս հուշարձանի մոտ են հավաքվում Լիբանանի հայերը:
Կնոջ կերպարով է կերտված նաև Կիպրոսի Լարնակա քաղաքի հուշարձանը: Հենքի գրանիտե չորս հուշատախտակների վրա հունարեն, հայերեն, անգլերեն և թուրքերեն մակագրված է. «Այս հուշարձանը վեր է խոյանում այն վայրում, որտեղ 1915-ի ցեղասպանության կոտորածներից մազապուրծ հազարավոր հայեր առաջին անգամ ոտք դրեցին»:
Մանրամասները՝ տեսանյութում