2016-ին Հայաստանը կունենա լիովին նոր անցակետեր:
Հայաստանի հյուսիսային դարպասները համարվող Բագրատաշենի անցակետի շինարարարությունը մոտենում է ավարտին: Ըստ ծրագրի՝ 2016-ին Հայաստանը կունենա լիովին նոր անցակետեր:
Հայաստանի հյուսիսի մաքսային դարպասների արդիականացման ծրագրի մեկնարկը տրվել է Գուգարքի տարածաշրջանային մաքսատան կազմում գործող Բագրատաշենի մաքսակետից: Նոր անցակետի տարածքում հողային աշխատանքները փաստացի սկսվել են 2013-ի օգոստոսին, սեպտեմբերի 27-ին արդեն երկրի նախագահի մասնակցությամբ կատարվել է հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:
Մանրամասները՝ տեսանյութում