Ցուցադրությունն ընդգրկում է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն:
Փարիզի քաղաքապետարանում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում բացվել է «Հայաստան-1915» ցուցահանդեսը: Այն կգործի երկու ամիս: Ցուցահանդես այցելելու համար արդեն գրանցվել է ավելի քան 60 փարիզյան դպրոց: Ցուցադրությունն ընդգրկում է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն:
Բացման արարողության ընթացքում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտնել է, որ պատրաստվում են Փարիզում բացել հայկական քաղաքակրթության եւ մշակութի կենտրոն: Այն իր մեջ կներառի նաև Հայոց Ցեղասպանության պատմությունը:
Մանրամասները՝ տեսանյութում