Կադրում Հիտլերի լոգարանում լուսանկարիչ Լի Միլերն է:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին լուսանկարիչներ Լի Միլերը եւ Դեւիդ Շերման աշխատել են միասին: Միլերը լուսանկարել է Vogue-ի համար, Շերման`LIFE-ի:
Հետագայում Շերման պատմել է, որ ինքը և Լին գտել են մի տարեց մարդու, որը հազիվ էր անգլերեն խոսում, նրան են տվել մի տուփ ծխախոտ եւ խնդրել ցույց տալ Մյունխենը: Ծերունին նրանց տարել է Հիտլերի տուն:
Հենց այդ տանն էլ՝ Հիտլերի լոգասենյակում, Շերման ֆիքսել է այս կադրը: Գլխավոր դերում նրա գործընկերուհին է` Լի Միլերը, որը լոգանք է ընդունում Հիտլերի անձնական լոգարանում:
Մանրամասները՝ տեսանյութում