Դերձակը դարձավ քաղաքի ամենապոպուլյար նորաձեւության կենտրոնի տնօրենն ու մինչեւ կյանքի վերջին օրը մնաց արհեստանոցում:
Սայաթ-Նովայի փողոցի փոքրիկ խաչմերուկի այս անկյունում է գտնվում քաղաքի առաջին կարի արհեստանոցը: Սկզբում արտել էր կոչվում, հիմա՝ «Ռուզաննա եւ Միքայել» նորաձեւության կենտրոն: Միքայելն այստեղ եկավ 15 տարեկանում։ Դերձակը դարձավ քաղաքի ամենապոպուլյար նորաձեւության կենտրոնի տնօրենն ու մինչեւ կյանքի վերջին օրը մնաց արհեստանոցում:
Նրա մահից հետո այստեղ ոչինչ չի փոխվել: Ծանր արդուկներն ու անցած դարի կարի մեքենաները նորերով չեն փոխարինվել: Միքայելի թողած աշխատանքային գործիքներն ու փորձը դերձակների համար իսկական ժառանգություն է: Այս պատերի ներսում ոչ միայն վստահությունը, հիշողություններն ու բովանդակությունն են պահպանվում, այլեւ վարպետ Միշիկի չգրված օրենքները: Հին կանոններով ու նոր մոտեցմամբ «Ռուզաննա եւ Միքայել» նորաձեւության կենտրոնը շարունակում է մնալ քաղաքի լեգենդար արտելը:
Մանրամասները՝ տեսանյութում