Բացի Կրեմլի ղեկավարից, փաստաթղթով առաջարկվում է սահմանափակումներ նախատեսել ռուսաստանցի եւս 34 բարձրաստիճան իշխանավորի նկատմամբ:
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Գրոյսմանը ստորագրել է ապրիլի 22-ին պատգամավորների ընդունած նախագիծը: Այն անձնական պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ: Բացի Կրեմլի ղեկավարից, փաստաթղթով առաջարկվում է սահմանափակումներ նախատեսել ռուսաստանցի եւս 34 բարձրաստիճան իշխանավորի նկատմամբ:
Պատժամիջոցների բնույթի մասին չի հաղորդվում: Փաստաթուղթը նաեւ կոչ է անում միջազգային հանրությանը առավել կոշտ սահմանափակումներ կիրառել Ռուսաստանի դեմ: Նախագիծն Ուկրաինայում ստացել է «սավչենկոյի ցուցակ» անվանումը՝ նկատի ունենալով ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյին: Նա ռուս լրագրողների սպանությանը մեղսակցության կասկածանքով գտնվում է մոսկովյան բանտում: