Աշխատանքային քառօրյայի երկրորդ օրը խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է ապրիլի 27-ին քննարկած մի քանի նախագծեր:
Աշխատանքային քառօրյայի երկրորդ օրը խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է ապրիլի 27-ին քննարկած մի քանի նախագծեր: Առաջին ընթերցմամբ ընդունվել է հաշտարարի ինստիտուտի ստեղծմանը վերաբերող օրինագիծը:
Օրենսդիրները նաեւ վերադառնալու 12-ամսյա հնարավորություն են տվել զինծառայությունից խուսափած եւ երկրի սահմաններից դուրս գտնվող 30 հազար երիտասարդի:
Օրենքի կիրառման ժամկետի երկարաձգումը, ըստ հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի, հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել իրավիճակը եւ բազմաթիվ երիտասարդների հայրենիք վերադառնալու հնարավորություն կստեղծի: Որոշումն ընդունվել է 107 կողմ, 4 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում