Լեհաստանի քաղաքներում շարունակվում են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները:
Լեհաստանի քաղաքներում շարունակվում են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները: Վրոցլավում մեկնարկը տրվել է քաղաքի կենտրոնական հրապարակից: Բացօթյա ցուցահանդեսում ներկայացվել են վերապրածների վավերագրերն ու նկարները: Իսկ քաղաքի Հայ կաթողիկե եկեղեցում արքեպիսկոպոս Յուզեֆ Կրուպնին ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի պատարագ է մատուցել:
Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը Յագելոնյան համալսարանում դասախոսություն է կարդացել Հայոց Ցեղասպանության թեմայով, որին մասնակցել են բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ու Լեհաստանի Սենատի, տարբեր երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Մանրամասները՝ տեսանյութում