Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին պատարգներ են մատուցվել չեխական Բռնո եւ Յիհլավա քաղաքներում, անցկացվել են սեմինար-քննարկումներ:
Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագներ են մատուցվել չեխական Բռնո եւ Յիհլավա քաղաքներում, կազմակերպվել են սեմինար-քննարկումներ: Ապրիլի 23-ի խորհրդանշական ժամին մայրաքաղաք Պրահայի չորս եկեղեցիները միացել են Հայ Եկեղեցու 100 ղողանջներին:
Միջոցառումներին ակտիվորեն ներգրավվել են Չեխիայում բնակվող ազգային փոքրամասնությունները: Պրահայի հրեական համայնքը, օրինակ, նախաձեռնել եւ իրականացրել է հիշատակի երեկո, որն ուղեկցվել է մոմավառությամբ եւ աղոթքով:
Մանրամասները՝ տեսանյութում