Ամեն օր մոտ 5000 աշխատավոր դառնում է դժբախտ պատահարի զոհ:
Աշխատանքի միջազգային կազմակերպության գնահատականով` ամեն օր մոտ 5000 աշխատավոր դառնում է դժբախտ պատահարի զոհ կամ ձեռք բերում առողջական խնդիրներ: Այս թիվը տարեցտարի ավելանում է:
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը 2003-ին ապրիլի 28-ը հայտարարեց աշխատանքի պաշտպանության միջազգային օր: Կազմակերպությունը նշել է բոլոր այն արտադրություններն ու գործարանները, որտեղ մարդիկ գործատուների քմահաճության կամ արտադրական գործընթացի արդյունքում ենթարկվում են վտանգի:
Օրվա խորհուրդն է կրճատել աշխատանքային գործունեության ընթացքում մահացությունների, դժբախտ պատահարների, ռիսկերի եւ հիվանդությունների թիվը:
Մանրամասները՝ տեսանյութում