Այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում Ֆինլանդիան կներկայացնի Pertti Kurikan Nimipäivät խումբը:
Այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում Ֆինլանդիան կներկայացնի Pertti Kurikan Nimipäivät խումբը:
Խմբի կազմում մտավոր խնդիրներ ունեցող չորս տղամարդ են: Իրենց իսկ ստեղծագործությունները կատարելով՝ նրանք կարճ ժամանակում մեծ հեղինակություն վաստակեցին:
Խումբը համերգային շրջագայություններ է ունեցել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում ու էլի շատ երկրներում: Նրանց մասին պատմող վավերագրական ֆիլմն էլ բազմաթիվ փառատոների է մասնակցել ու արժանացել գլխավոր մրցանակների: