1915-ից մեկ տարի անց նա դադարեցրեց դիվանագիտական գործունեւությունը՝ անկարող լինելով ավելին անել հայ ժողովրդի համար:
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ապրիլի 27-ին նշել են 1913-ից 1916-ին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաու ծննդյան 159-ամյակը: 1915-ից մեկ տարի անց նա դադարեցրեց դիվանագիտական գործունեւությունը՝ անկարող լինելով ավելին անել հայ ժողովրդի համար:
Դեսպան Մորգենթաուի ծննդյան 159-ամյակի առիթով կազմակերպված ցուցահանդես-միջոցառմանը ներկայացվել են Ցեղասպանության ժամանակ նրա մարդասիրական գործունեության բազմաթիվ դրվագներ:
Հանդիպման ավարտին թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ԱՄՆ-ի դեսպանին եւ Մորգենթաուի ազգականներին հանձնել է «Հենրի Մորգենթաու» հուշամեդալներ: Դեսպանին նվիրված հիշատակի բացիկների վրա նրա թոռներն ու ծոռները ստորագրություններ են թողել:
Մանրամասները՝ տեսանյութում