Եվրատեսիլի հայ պատվիրակները ամբողջ կազմով առաջին անգամ հանդիպել են լրագրողների հետ:
Genealogy խմբի անդամները պատմել են, թե ինչ զգացողություններ ունեցան, երբ ստացան եվրոպական երգի հեղինակավոր մրցույթին Հայաստանը ներկայացնելու հրավերը: Նրանք ներկայացրել են նաեւ գաղթի ճամփան անցած նախնիների պատմությունները:
Հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշել է, որ Վիեննայում սպասվում է հայկական էլեմենտներով հագեցած թվային շոու: Երգիչները օրական երկու անգամ փորձերի են մասնակցում ու լրջորեն պատրաստվում երգի մրցույթին:
Մանրամասները՝ տեսանյութում