Բելգիայի արտգործնախարարն եղել է նաեւ Ծիծեռնակաբերդի բարձունքում, հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:
Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 27-ին ընդունել է Եվրախորհրդի նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, արտաքին առեւտրի եւ եվրոպական հարցերի նախարար Դիդիե Ռեյնդերսին:
Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը, շահագրգռված լինելով բարեկամ Բելգիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմամբ, կարեւորում է նաեւ Եվրախորհրդի հետ երկխոսությունն ու համագործակցությունը երկրում իրականացվող բարեփոխումների համատեքստում:
Բելգիայի արտգործնախարարն եղել է նաեւ Ծիծեռնակաբերդի բարձունքում, հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Հայաստան այցի արդյունքներն ամփոփվել են հայ պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում:
Մանրամասները՝ տեսանյութում