Ելույթներով հանդես են եկել օրենսդիրներ, համայնքային գործիչներ, ազգությամբ հույն, հրեա ակտիվիստներ եւ թուրք առաջադեմ մտավորական Թաներ Աքչամը:
Նյու Յորքի ոստիկանությունը հաստատել է, որ ապրիլի 26-ին Թայմ Սքվերում Հայոց Ցեղասպանության հիշատակի միջոցառման ներկաների թիվը շուրջ 18 հազար է եղել:
Վարդանանց ասպետների միության կազմակերպած ամենամյա երեսուներորդ հոբելյանական հավաքին սատարել են գրեթե բոլոր խոշոր համայնքային միությունները: Ելույթներով հանդես են եկել օրենսդիրներ, համայնքային գործիչներ, ազգությամբ հույն, հրեա ակտիվիստներ եւ թուրք առաջադեմ մտավորական Թաներ Աքչամը:
Նյու Յորքի կենտրոնական հրապարակում մեծ էկրանին ցուցադրվել են Հայաստանի նախագահի ուղերձը, դրվագներ ամբողջ աշխարհով մեկ Հայոց Ցեղասպանության հիշատակի արարողություններից: Ներկա են եղել Վաշինգտոնում եւ ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի դեսպանները:
Մանրամասները՝ տեսանյութում