Մուշեղն աշխարհում առաջին հեծանվորդն է, ով 3 մետր բարձրություն ունեցող հեծանիվ է վարում:
Գինեսի ռեկորդների գրքում նոր անուն է հայտնվել՝ Մուշեղ Խաչատրյան: Մուշեղն աշխարհում առաջին հեծանվորդն է, ով 3 մետր բարձրություն ունեցող հեծանիվ է վարում: Մանկության երազանքը նրան տարավ դեպի Գինեսի գիրք:
Այն ժամանակ հայտնի ապրանքանիշի հեծանիվներից Մուշեղն այդպես էլ չունեցավ: Փոխարենը հոր հետ մի հեծանիվ հորինեցին, որից աշխարհում ոչ ոք չուներ:
Մուշեղը մի ռեկորդով չի սահմանափակվելու: Արդեն որոշել է՝ 3-մետրանոց հեծանվի բարձրությունն ավելացնել եւս 3-ով:
Մանրամասները՝ տեսանյութում