Համաժողովը խախտեց լռությունը, որը կա հայկական հարցի ու աշխարհը ցնցած մյուս ցեղասպանությունների թեմայի շուրջ:
Երեւանը ապրիլի 22-ից 23-ը դարձել էր աշխարհի ավելի քան 5 տասնյակ երկրից ժամանած պատմաբանների, ցեղասպանագետների, քաղաքական ու հասարակական գործիչների, իրավապաշտպանների, լրագրողների ու մշակութային գործիչների մտորումների հարթակը:
Նրանք քննարկում էին մարդկության դեմ իրագործվող մեծագույն հանցագործության՝ ցեղասպանության դեմ պայքարի ուղիները:
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովը խախտեց լռությունը, որը կա հայկական հարցի ու աշխարհը ցնցած մյուս ցեղասպանությունների թեմայի շուրջ: «Մարդկության դեմ նման ոճիրները կանխելու համար անհրաժեշտ է միավորել ջանքերը»՝ այս համոզումն էր երկու օր հնչած հարյուրից ավելի ելույթների հիմքում:
Մանրամասները՝ տեսանյութում