Ցեղասպանության 100-րդ տարելիցը ճանաչման ու դատապարտման առումով աննախադեպ էր:
Ցեղասպանության 100-րդ տարելիցը ճանաչման ու դատապարտման առումով աննախադեպ էր: Պատմական փաստերի մասին խոսեցին երկրներ, որոնք մինչ այժմ խիստ չեզոք եւ նույնիսկ մերժողական դիրքորոշում ունեին, կառույցներ, որոնք հնարավորինս խուսափում էին ցավոտ թեմայի քննարկումից՝ թուրք-ադրբեջանական շահերին չհակադրվելու նպատակով:
Օրեր առաջ Հայոց Ցեղասպանության մասին բանաձեւ ընդունեց եվրոպական եւս մեկ կառույց՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը:
Հայտարարության տեքստը ընդունելիս կարեւոր դեր խաղաց Սփյուռքի հայկական կառույցների, ինչպես նաեւ Հռոմի Պապի մատուցած Պատարագի ազդեցությունը:
Մանրամասները՝ տեսանյութում