Հանրապետության ղեկավարից ու Կաթողիկոսից բացի ելույթներ ունեցան նաեւ Կիպրոսի, Ֆրանսիայի, Սերբիայի եւ Ռուսաստանի Նախագահները:
Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին կազմակերպված հանդիսավոր նիստին միացան բարեկամ երկրների նախագահներ, կառավարությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, օտարերկրյա դեսպաններ եւ այլ հյուրեր:
Հանրապետության ղեկավարից ու Կաթողիկոսից բացի ելույթներ ունեցան նաեւ Կիպրոսի, Ֆրանսիայի, Սերբիայի եւ Ռուսաստանի Նախագահները: Նրանք իրենց խոսքում դատապարտեցին Հայոց Ցեղասպանությունն ու ամբողջ աշխարհին եւս մեկ անգամ կոչ արեցին ընդունել պատմական իրողությունը:
Փարիզյան թագուհին՝ էյֆելյան աշտարակը, իր լույսերը մարեց՝ ֆրանսիացիների անունից զորակցություն հայտնելով հայ ժողովրդին: Լոս Անջելեսում տեղի ունեցավ քաղաքի պատմության մեջ երբեւէ գրանցված ամենամարդաշատ բողոքի ակցիան:
Իտալիայի խորհրդանիշի՝ Կոլիզեումի լույսերը նույնպես անջատվեցին՝ ի նշան ցավակցության: Մարսելի «Օլիմպիկի» երկրպագուները «Լորիանի» հետ հանդիպման սկզբում Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին ահռելի տրիբունայով մեկ մեր եռագույնը պարզած, ինչպես նաեւ դատապարտող կենդանի պաստառ կազմելով։
Մանրամասները՝ տեսանյութում