Սելիմ Ագդաշը 7 տարի առաջ՝ 16 տարեկանում, իմացավ, որ հայ է:
Սելմի Ագդաշի ոչ վարժ հայերենն ու խոսքի շեշտադրումը միանգամից հուշում են՝ թուրքահայ է: Յոթ տարի առաջ՝ 16 տարեկանում, իմացավ, որ հայ է: Մնացական Հակոբյան անունով մի մարդ 23 տարի առաջ նամակ ուղարկեց Սասուն: Ծրարում Ագդաշները գտան նաեւ մի տոհմածառ, որով Մնացականը ապացուցում էր ազգակցական կապը նրանց հետ:
«Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած, իրեն թուրք համարած ու մահմեդական հայը գալուն պես առաջին հերթին սկսեց ազգականներին որոնել:
Ուղիղ 100 տարի առաջ իրար կորցրած սասունցի եղբայրների թոռները մեկդարյա որոնումներից հետո՝ ապրիլի 24-ի նախօրեին, կարողացան գտնել իրար:
Մանրամասները՝ տեսանյութում