Երկար սպասված հանդիպումը կայացավ միայն հիմա՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին:
Անցած շաբաթ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ի հիշատակ Ցեղասպանության նահատակների, իր հզոր սոպրանոն հնչեցրեց աշխարհահռչակ Մարիա Գուլեգինան: Երգչուհին վերահաստատելց իր անմիջական կապը հայ ժողովրդի հետ։
Մեր ժամանակների ամենահայտնի դրամատիկական սոպրանոյին տարիներ շարունակ փորձում էին հատուկ համերգային ծրագրով Հայաստան հրավիրել: Այդքան սպասված հանդիպումը կայացավ միայն հիմա՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին:
Գուլեգինային Հայաստան բերելու՝ «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի ջանքերին հավելվեց նաեւ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի եւ Մշակույթի նախարարության հրավերն ու աջակցությունը:
Մանրամասները՝ տեսանյութում