Արարողությունն իրականացրել են դաշնությունում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն ու եկեղեցու խաչքավոր Ռուբեն Գրիգորյանը:
Թեեւ Ցեղասպանության տարելիցի հիմնական միջոցառումների մեկնարկը հայտարարված էր ապրիլի 24-ի կեսօրին, սակայն արդեն վաղ առավոտից Մոսկվայի եկեղեցական համալիրում էին գտնվում հազարավոր մարդիկ:
Թեմի առաջնորդի կատարած աղոթքին միանալ ցանկացողների քանակը սպասվածից ավելի մեծ էր: Աղոթքին միանալ ցանկացողների, ինչպես նաեւ Երեւանից ուղիղ հեռարձակմանը հետեւելու եկած հայերի համար եկեղեցու բակում տեղադրվել էր մեծ էկրան:
Հոգեւոր արարողության ավարտից հետո թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի առաջնորդությամբ կայացավ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հուշարձանի բացումը: Արարողությունն իրականացրել են դաշնությունում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն ու եկեղեցու խաչքավոր Ռուբեն Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում