Երթի մասնակիցները տարբեր վանկարկումներով հասել են Կոմիտասի անվան հրապարակ:
Ցեղասպանության նահատակների սրբադասումից հետո հայոց հոգեւոր մայրաքաղաքում մեկնարկեց ջահերով երթ, որին մասնակցում էր գրեթե ամբողջ Էջմիածինը: Երթի մասնակիցները տարբեր վանկարկումներով հասել են Կոմիտասի անվան հրապարակ:
Այնտեղ տեղի է ունեցել մոմավառության եւ ծաղիկների տեղադրման արարողություն: Ոգեկոչման մեկ այլ միջոցառում է կայացել նաև Ներսես Աշտարակեցու անվան հրապարակում:
Մանրամասները՝ տեսանյութում