Ցեղասպանությունից մի քանի տարի անց նկարահանված «Հոշոտված Հայաստան» ֆիլմը ներկայացնում էր վերապրած Ավրորա Մարդիգանյանի պատմությունը:
Նախորդ դարասկզբի իրադարձություններից հետո իրողությունը արվեստի միջոցով աշխարհին ներկայացնելու խնդիր ծագեց: Տարբեր տարիներին ստեղծված արվեստի գործերի շարքում յուրահատուկ տեղ ունեն ֆիլմերը:
Ցեղասպանությունից մի քանի տարի անց նկարահանված «Հոշոտված Հայաստան» ֆիլմն, օրինակ, ներկայացնում էր վերապրած Ավրորա Մարդիգանյանի պատմությունը:
Հետո նկարահանվեցին Անրի Վեռնոյի «Մայրիկը», Ատոմ Էգոյանի «Արարատը» եւ էլի բազմաթիվ հայտնի ժապավեններ: Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ համաշխարհային կինեմատոգրաֆը կրկին ակտիվացավ: Թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպին» կինովարձույթում իսկական իրարանցում առաջացրեց:
Մանրամասները՝ տեսանյութում