Հայդատականներն ընդգծել են, որ հոգնել են դիմակներից, ավանդական բառախաղերից:
«Բառախաղի թատրոն». այսպես են իրենց երկրի նախագահի խուսանավումները բնութագրում ամերիկահայ լոբբիստները: Հայկական ամենահզոր ճնշման խմբի ղեկավարներն ու համակիրներն իրենց բողոքի ձայնը հայտնել են Սպիտակ տան դիմաց: Հայդատականներն ընդգծել են, որ հոգնել են դիմակներից, ավանդական բառախաղերից, դիվանագիտական անհասկանալի պարզաբանումներից, որ վիրավորված են ու ամոթ են զգում՝ տեսնելով, որ աշխարհի ամենահզոր պետության ղեկավարը տեղի է տալիս թուրքական ժխտողականությանը, որն անարգել թափանցել է քաղաքական որոշումների ընդունման ամերիկյան կենտրոններ:
Հայ Դատի գրասենյակի տնօրեն Քեն Խաչիկյանը Սպիտակ տան առաջ կրկնեց այն, ինչ վերջին օրերին ասել էր CNN-նին ու ամերիկյան տարբեր լրատվամիջոցներին, Կոնգրեսում կամ Սպիտակ տանը. «Վաշինգտոնն ենթարկվում է թուրքական շանտաժին»: Հայ Դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանն էլ նկատեց. «Ամերիկյան բարոյականությունն ու ազատ խոսքը չի կարող Թուրքիայի պատանդը դառնալ»:
Մանրամասները՝ տեսանյութում