Ծիծեռնակաբերդ են ժամանել նաեւ բարձրաստիճան 60 պաշտոնական պատվիրակություններ տարբեր երկրներից:
Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ, վաղ առավոտից այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Ծիծեռնակաբերդ են ժամանել նաեւ բարձրաստիճան 60 պաշտոնական պատվիրակություններ տարբեր երկրներից, մեր երկրում հավատարմագրված դեսպաններ, ինչպես նաեւ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Սերբիայի եւ Կիպրոսի Նախագահները:
Արտասահմանյան պատվիրակությունների մասնակցությամբ Ծիծեռնակաբերդում տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը: Հատուկ արարողակարգի համաձայն՝ բոլոր բարձրաստիճան հյուրերը հայ երեխաների ուղեկցությամբ մեկական դեղին ծաղիկ են ավելացրել Ցեղասպանության զոհերի հիշատակի ծաղկեպսակին, այնուհետեւ զբաղեցրել իրենց տեղերը բարձրաստիճան հյուրերի օթյակում:
Վերջին ծաղիկը ծաղկեպսակին ավելացրել են Նախագահ Սարգսյանը եւ Ռիտա Սարգսյանը: Հյուրերը մեկ րոպե լռությամբ հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը, հնչել է պետական օրհներգը: Ոգեկոչման այս արարողությունից հետո ներկաներին ուղերձով դիմել է Նախագահ Սարգսյանը: Ծավալուն ելույթներով հանդես եկան նաեւ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի եւ Կիպրոսի նախագահները, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Մանրամասները՝ տեսանյութում