Նախատեսված 100 ծառերը պետք է տնկվեն քաղաքով մեկ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի:
Լոս Անջելեսի քաղաքապետարանի դիմացի այգում քաղաքապետ Էրիկ Գարսեթին եւ հայազի գործիչ Փոլ Կրեկորյանը տնկեցին առաջին նռենին: Նախատեսված 100 ծառերը պետք է տնկվեն քաղաքով մեկ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի: Նրանք հրավիրել էին հայ եւ ամերիկացի գործիչներին՝ հայտարարելու, որ ամերիկյան մեգապոլիսը հաղորդակից է հայերի մեծ կորստի ցավին եւ մասնակից՝ այն աշխարհին լսելի դարձնելու գործին:
Իբրեւ իրազեկման արշավի շարունակություն՝ առաջկայում Լոս Անջելեսի քաղաքային տրանսպորտի վրա պատկերված կլինեն Հայոց Ցեղասպանության մասին նկարներ, որոնք հաղթել են նախապես հայտարարված մրցույթում: Իսկ քաղաքապետարանի շենքը մինչեւ հաջորդ շաբաթ կշարունակի լուսավորվել անմոռուկի գույնով:
Մանրամասները՝ տեսանյութում