Պանթուրքիզմի զոհեր Կոմիտասի ու Ռուբեն Սեւակի տների մոտ ծաղկեպսակներ են դրվել:
Համաշխարհային լրատվամիջոցները լուսաբանեցին նաեւ ստամբուլյան հիշատակի միջոցառումները: Հայոց Աթոռանիստ Պատրիարքարանի եկեղեցում առավոտյան մատուցվեց պատարագ ոչ թե հայ, այլ Առաջին աշխարհամարտում բոլոր զոհվածների հիշատակին: Երեւույթին, իհարկե, պետք է ըմբռնումով մոտենալ: Պոլսահայ համայնքը մեկ դար շարունակ ազատություն չի ունեցել սեփական զոհերին անկաշկանդ հիշատակելու ու խնկարկելու նրանց հոգիների համար:
Միջոցառումներ են անցկացվել նաեւ Անկարայում, Մարդինում ու Դիարբեքիրում: Պանթուրքիզմի զոհեր Կոմիտասի ու Ռուբեն Սեւակի տների մոտ ծաղկեպսակներ են դրվել:
1916-ից ի վեր առաջին անգամ Թուրքիայի կառավարության ներկայացուցիչները մասնակցել են հայոց պատրարքարանի մատուցած պատարագին, որը նվիրված էր 1915-ի անմեղ զոհերի հիշատակին: Հայտնի պատճառներով պատարագի պաշտոնական բնորոշումն է՝ «Օսմանյան հայերի եւ այդ ժամանակաշրջանի բոլոր զոհերի հիշատակին»: Թուրքիայի նախագահն ասել է, թե հարգում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մահացած օսմանցի հայերի հիշատակը, հարգում եւ նրանց թոռներին ու ժառանգներին հայտնում ցավակցությունները։ Պատարագին մասնակցել են Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Չարլզ Հունտերը, Հունաց պատրիարք Բարդուղիմեոսը եւ այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Մանրամասները՝ տեսանյութում