1915-ից սկսած Օսմանյան կայսրության հայերը տարագրվեցին, սպանվեցին եւ քայլեցին մահվան ճանապարհով:
Սպիտակ տան ղեկավարի՝ ապրիլի 24-ի ամենանամյա ուղերձը նախկինի համեմամատ ավելի ազդեցիկ ու ծավալով ավելի մեծ էր: Չնայած դրան՝ Բարաք Օբաման խուսափել է «ցեղասպանություն» բառի կիրառումից՝ կրկին դիմելով հայերեն «Մեծ Եղեռն» եզրույթին:
«Այս տարի նշում ենք Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցը: 1915-ից սկսած Օսմանյան կայսրության հայերը տարագրվեցին, սպանվեցին եւ քայլեցին մահվան ճանապարհով: Նրանց մշակույթն ու ժառանգությունն իրենց հնադարյա հայրենիքում ոչնչացվեց»,- նշված է ուղերձի սկզբում:
Փաստաթղթում Սպիտակ տան ղեկավարն ընդգծում է 1.5 մլն նահատակների մասին, թեեւ նշվում է նաեւ, որ երկու կողմերն էլ կորուստներ են ունեցել:
Օբաման վկայակոչել է դեսպան Մորգենթաուի` օսմանյան կառավարիչներին հակադրվելու փորձը: «Նման ջանքերի շնորհիվ Մեծ Եղեռնի ճշմարտությունը հայտնի դարձավ` ազդեցություն ունենալով մարդու իրավունքների պաշտպանների, մասնավորապես Ռաֆայել Լեմկինի հետագա գործունեության վրա»,- նշել է Բարաք Օբաման:
Սպիտակ տան ղեկավարը ողջունել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի, թուրք եւ հայ պատմաբանների ու շատ ուրիշների դիրքորոշումը, որոնք լույս են սփռել պատմության մութ էջերի վրա: