Լուսանկարները դարձան Հայոց Ցեղասպանության առաջին վկայությունները:
Զեյթունը Օսմանյան կայսրության առաջին հայկական համայքն էր, որը 1915-ի ապրիլին զանգվածաբար տեղահանվեց: Ըստ ծրագրի, պետք էր զեյթունցիներին զրկել դիմադրություն կազմակերպելու ցանկացած հնարավորությունից: Այդ պատճառով էլ բնակչության մի մասին ուղարկեցին սիրիական անապատ, մյուս մասին՝ Կոնիայի հարթավայրեր:
Կոնիայի ամերիկյան հիվանդանոցում աշխատող երեք միսիոներներն ակամայից դարձան Հայոց Ցեղասպանության ականատեսները: Կոնիայի կայարանը որպես տարանցիկ ճամբար պիտի ծառայեր: Քանի որ արեւմտյան եւ կենտրոնական Անատոլիայի բոլոր հայերն այդտեղով պիտի անցնեին, կայանը դարձավ համակենտրոնացման ճամբար:
Լուսանկարը ԱՄՆ-ի ազգային արխիվից է: Այն առաջին անգամ ցուցադրվում է Հայոց Ցեղասպանության 3-րդ թվային ցուցահանդեսում: Լուսանկարի հեղինակը դոկտոր Ուիլֆրեն Փոուստն է՝ ամերիկյան հիվանդանոցի երեք միսիոներներից մեկը: Հենց նրա լուսանկարները դարձան Հայոց Ցեղասպանության առաջին վկայությունները:
Մանրամասները՝ տեսանյութում