Շուրջ 50 երկրներից ժամանած պատվիրակներն ընդդեմ ցեղասպանության անցկացրել են լիագումար նիստ:
Ցեղասպանությունների ճանաչումը համաշխարհային քաղաքակրթության ներդաշնակ զարգացման երաշխիքներից է. միասնական այս մոտեցմամբ Երեւանում աշխատանքն ավարտեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը:
Շուրջ 50 երկրներից ժամանած պատվիրակներն ընդդեմ ցեղասպանության անցկացրել են լիագումար նիստ: Հնչել են ելույթներ տարբեր ազգության պատվիրակների կողմից: Բոլոր ելույթների առանցքում ցեղասպանության դատապարտումն էր ու միաժամանակ հաստատումն այն փաստի, որ այսօր աշխարհում նացիզմը նորից գլուխ է բարձրացնում: Անհրաժեշտ է միասնական պայքար ցեղասպանությունների դեմ:
Պատվիրակներից շատերն այս երկու օրերին, աշխատանքային քննարկումներից զատ, նաեւ շնորհակալություն էին հայտնում հայերին ու Հայաստանին՝ ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման հարցում զգալի ջանքերի համար:
Մանրամասները՝ տեսանյութում