Հայոց Ցեղասպանությունը միայն հայերի խնդիրը չէ:
Հայոց Ցեղասպանությունը միայն հայերի խնդիրը չէ, դա համամարդկային խնդիր է՝ մարդկության դեմ հետագա հանցագործությունները կանխելու միջազգային հարց: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն աշխարհի համար եւս մեկ առիթ է դատապարտելու ոճրագործությունն ու ժխտողականությունը: Աշխարհի տարբեր անկյուններում այս օրերին հայկական համայնքները՝ տեղի իշխանությունների աջակցությամբ կազմակերպում են հարգանքի ու պահանջատիրության միջոցառումներ, կանգնեցնում հուշարձաններ, որոնք խորհրդանշում են մարդկանց վերաբերմունքը մեկուկես միլիոն անմեղ զոհերին, նրանց՝ ովքեր սպանվեցին միայն հայ-քրիտոնյա լինելու համար:
Հյուրընկալվելով Al Jazeera-ի ամերիկյան տաղավարում՝ ՄԱԿ-ում մեր երկրի դեսպան Զոհրաբ Մնացականյանը խոսել է Վատիկանում հայկական պատարագի, Սուրբ Աթոռ ՀՀ Նախագահի այցի նշանակության ու Հռոմի պապի հայտնի ելույթի մասին: Դեսպանը նաեւ նշել է պատճառը, թե ինչու Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում հայ սերունդները շարունակում են մնալ հետեւողական:
Մանրամասները՝ տեսանյութում