Ավստրիայի խորհրդարանի որոշումը երկարատեւ բացասական հետք կթողնի թուրք-ավստրիական բարեկամության եւ հետագա հարաբերությունների վրա:
Ավստրիայի խորհրդարանում Հայոց Ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հայտարարությունից ժամեր անց Թուրքիան հետ է կանչել այդ երկրում իր դեսպանին: Ավստրիայի խորհրդարանի հայտարարությունը զայրացրել է թուրքական իշխանություններին:
Հավատարիմ իր գործելաոճին՝ Անկարան սպառնացել Ավստրիայի հետ հարաբերությունների վատթարացմամբ: Թուրքիայի դիրքորոշումը հարցի վերաբերյալ ներկայացվել է նաեւ Անկարայում Ավստրիայի դեսպանին:
«Ակնհայտ է, որ Ավստրիայի խորհրդարանի որոշումը երկարատեւ բացասական հետք կթողնի թուրք-ավստրիական բարեկամության եւ հետագա հարաբերությունների վրա»,-նշված է Թուրքիայի արտգործնախարարության հաղորդագրությունում: