Դավութօղլուն բողոքել է Մերկելին Բունդեսթագում ապրիլի 24-ին քննարկվելիք բանաձեւում «ցեղասպանություն» բառի առկայությունից։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ հեռախոսազրույցում բացատրել է հայոց ջարդերը «ցեղասպանություն» որակելու հարցում երկրի սկզբունքային դիրքորոշումը:
Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության փոխխոսնակ Քրիստին Վիրթցը։ Ավելի վաղ Die Welt պարբերականը հայտնել էր, որ Դավութօղլուն բողոքել է Մերկելին Բունդեսթագում ապրիլի 24-ին քննարկվելիք բանաձեւում «ցեղասպանություն» բառի առկայությունից։
Բանաձեւում ասվում է, որ ավելի քան 1 մլն հայերի պարբերական ջարդերը եւ սպանությունները զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, տեղահանությունների եւ 20-րդ դարի ցեղասպանությունների օրինակ է։