Կհնչեն հայ նշանավոր կոմպոզիտորների վերջին 100 տարում գրած ստեղծագործությունները:
Աշխարհի լավագույն նվագախմբերից հրավիրված բարձրակարգ 100-ից ավելի երաժիշտներ մաս են կազմել «24/04» համաշխարհային սիմֆոնիկ նվագախմբին՝ ապրիլի 24-ին միասնական ուժերով երաժշտության միջոցով ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության զոհերին: Հանրապետության հրապարակում «Վերածնունդ» խորագրով համերգը կղեկավարեն դիրիժորներ Ջանլուկա Մարչիանոն, Միխայիլ Յուրովսկին, Հովհաննես Չեքիջյանը եւ Երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը: Հենց նրան է պատկանում համերգային մեգանախագծի գաղափարը: «24/04» նվագախմբի 100 երաժիշտներն աշխարհից ճանաչում կպահանջեն՝ միաժամանակ խաղաղության եւ հանդուրժողականության կոչեր հղելով:
Կհնչեն հայ նշանավոր կոմպոզիտորների վերջին 100 տարում գրած ստեղծագործությունները: Նվագախմբի կազմում 43 ազգության երաժիշտները պնդեցին, որ իրենք մեծ ոգեւորությամբ են եկել Հայաստան եւ քաջ գիտակցում են իրենց առաքելությունը:
Մանրամասները՝ տեսանյութում