Շիրակի մարզի ամենափոքր քաղաքում Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ամենամեծ միջոցառումներից մեկն էր:
Շիրակի մարզի ամենափոքր քաղաքում Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ամենամեծ միջոցառումներից մեկն էր: Մարալիկի հրապարակում հպարտորեն վեր է խոյացել Հայ ազգային-ազատագրական շարժման մարտիկ, հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի պղնձաձույլ արձանը:
Հայ Վրիժառուի պատվին վեր խոյացած հուշարձանը թվով չորրորդն է, Սողոմոն Թեհլերյանի կիսանդրին տեղադրված է Երեւանում, մահարձանը՝ Սան Ֆրանցիսկոյում, եւս 1 հուշարձան՝ Թալինում: Քանդակագործ Սամվել Պետրոսյանը փորձել է մոնումենտալ հուշարձանին տալ բնավորություն՝ միլիոնավոր հայերի արյան ու տանջանքի վրեժը լուծած հայորդին հանգիստ խղճով կանգնած է, անդողդոջ ձեռքին ատրճանակ, ոտքը՝ ժայռին:
Հայաստանի տարբեր մարզերից ու արտասահմանից ժամանած հյուրերն ու պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին Հայ մեծ վրիժառուի հուշարձանին, ունկնդրեցին հայրենասիրական կատարումներ ու ականատես եղան Գյումրիում տեղակայված Հայաստանի ռազմաօդային ուժերի արծիվների զորավարժանքին:
Մանրամասները՝ տեսանյութում