2015-ին տարբեր բնագավառներում կայացած հայերը որոշել են խոսել ու ավելի հնչելի դարձնել անցած դարի առաջին ցեղասպանությունը:
Ուղիղ հարյուր տարի է անցել Արեւմտյան Հայաստանում թուրքերի իրականացրած ոճրագործությունից: Այս մեկ դարի ընթացքում աշխարհով մեկ սփռված հայերը մշտապես միասնական են եղել Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման պահանջի մեջ: 2015-ին տարբեր բնագավառներում կայացած հայերը, յուրաքանչյուրն իր ամբիոնից, որոշել են խոսել ու ավելի հնչելի դարձնել անցած դարի առաջին ցեղասպանությունը:
Արիանա-Սեւան Նիքոլսը Ցեղասպանության զոհ դարձած ու օվկիանոսի մյուս կողմում ապաստան գտած հայերի ժառանգ է: Իր ընտանիքի ողբերգական պատմությունը նա թղթին է հանձնել, իսկ Վարդան Հովհաննիսյանը բեմ բարձրացրել: «Գիշերը Երզնկայի վրա» պիեսը առաջին ամերիկաբնակ հայերը դիտեցին: Հայ դատի գրասենյակի տրամադրած միջոցներով բեմադրիչը կարճ ժամանակում հավաքեց նույն ցավով ապրող հայազգի դերասաններին, ու նրանց միջոցով ներկայացրեց մի ընտանիքի պատմությունը:
Մանրամասները՝ տեսանյութում
«Գիշերը Երզնկայի վրա» պիեսի հաջողություններըԱրիանա-Սեւան Նիքոլսը Ցեղասպանության զոհ դարձած ու օվկիանոսի մյուս կողմում ապաստան գտած հայերի ժառանգ է: Իր ընտանիքի ողբերգական պատմությունը թղթին է հանձնել, իսկ Վարդան Հովհաննիսյանը բեմ բարձրացրել: #ArmenianGenocide
Posted by Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն / Public Television of Armenia on Thursday, April 23, 2015