Սենատորների եւ կոնգրեսականների ելույթներից հատկապես առանձնացել են Ռոբերտ Մենենդեսի, Ադամ Շիֆի, Ֆրենկ Փալոնի եւ Բրեդ Շերմանի ելույթները:
Ժամանակն է, որպեսզի Սպիտակ Տունն ի վերջո տա 1915-ի իրադարձություններին հարիր գնահատականը, այն է՝ բնորոշի դրանք որպես ցեղասպանություն․ այս մասին միաձայն շեշտել են ամերիկացի օրենսդիրները: Սենատորների եւ կոնգրեսականների ելույթներից հատկապես առանձնացել են Ռոբերտ Մենենդեսի, Ադամ Շիֆի, Ֆրենկ Փալոնի եւ Բրեդ Շերմանի ելույթները: Ադամ Շիֆը հիշեցրել է, որ նախօրեին կատարել է խոստումը՝ ընթերցելով Հայոց ցեղասպանության 1000-ից ավելի զոհերի անունները: Նախկին զինվորական, Կոնգրեսի անդամ Թիմ Վալցն էլ բերել է անհերքելի փաստարկներ, թե ինչու պետք է ԱՄՆ-ն վերանայի իր ռազմական շահերը եւ ճանաչի Հայոց Ցեղասպանությունը:
Հայ լոբբիստների եւ դիվանագետների ելույթները եզրափակվեցին: Երեք տասնյակից ավելի օրենսդիր եկավ: Այնքան շատ էին, որ Կոնգրեսի սրահը փակելու ժամանակն էր, բայց բոլորը դեռ չէին հասցրել խոսել:
Մանրամասները՝ տեսանյութում