Հայտարարությանը միացել են աննախադեպ թվով պատգամավորներ՝ 171 պատվիրակ՝ մոտ 40 երկրներից։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունվեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման» հայտարարությունը, որը հեղինակել է ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատգամավոր, Վեհաժողովի փոխնախագահ Ռենե Ռուքեն։ Հայտարարությանը միացել են աննախադեպ թվով պատգամավորներ՝ 171 պատվիրակ՝ մոտ 40 երկրներից։
«Ցեղասպանությունն աներեւակայելի հանցագործություն է հասարակության համար, որը ստեղծված է հանդուրժողականության և մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության վրա։ Այսպիսի հանցագործությունների վաղ կանխարգելումը կարող են վստահաբար կանգնեցնել հակամարտությունների, ողբերգությունների եւ մարդասիրական աղետների թեժացումը»,-ասված է հայտարարության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում