Տեղի ունեցածը հետքայլ էր ապագա ցեղասպանությունների կանխարգելման ասպարեզում:
«Միացյալ Նահանգները կօգտագործի հնարավորությունը պահանջելու փաստերի ամբողջական եւ արդարացի ճանաչում, ինչը բոլոր կողմերի շահերից է», - նշել են Սպիտակ տան պաշտոնյաները: Սպիտակ տանը հայ լոբբիստներին փոխանցել են, որ ապրիլքսանչորսյան ելույթում Օբաման կրկին կխուսափի նշված եզրաբառից:
Միակ առաջընթացը վերաբերում է կուլիսային խոսակցությունների ոլորտին: Սպիտակ տան անանուն աղբյուրները փոխանցում են, որ պատմության մեջ առաջին անգամ ամերիկյան իշխանական թեւում կարծիքները հայկական հարցով երկփեղկվել էին: Պենտագոնը եւ մերձավոր արեւելքի գծով աշխատող դիվանագետները դեմ էին ապրիլքսանչորսյան ելույթում «Ցեղասպանություն» եզրաբառն օգտագործելուն, մինչդեռ Սպիտակ տան աշխատակազմը եւ մարդու իրավունքների պահպանության ասպարեզում աշխատող դիվանագետները` կողմ:
Հայ Դատի գրասենյակի նախագահ Քեն Խաչիկյանը Ցեղասպանություն եզրաբառից հրաժարվելու որոշումը բնութագրել է որպես ազգային խայտառակություն, իսկ Ամերիկայի հայկական համագումարի տնօրեն Բռայն Արդունու խոսքով, տեղի ունեցածը հետքայլ էր ապագա ցեղասպանությունների կանխարգելման ասպարեզում:
Մանրամասները՝ տեսանյութում