Հայ Եկեղեցու «Գավիթ» թատերախումբը խաղացել է «Հրեշը լուսնի վրա» ստեղծագործությունը:
Հայոց Ցեղասպանությունը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի բնակիչներին ներկայացվել է թատերական ներկայացման միջոցով: Հայ Եկեղեցու «Գավիթ» թատերախումբը խաղացել է «Հրեշը լուսնի վրա» ստեղծագործությունը: Պիեսը Ցեղասպանության հետևանքով օվկիանոսից այն կողմ հայտնված մարդկանց մասին է:
Հայ համայնքի ներկայացուցիչների հետ ներկայացումը դիտեցին նաեւ Սանկտ Պետերբուրգում գտնվող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ խորհրդարանի ներկայացուցիչ, վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայկ Չիլինգարյանը եւ այլ հյուրեր:
Մանրամասները՝ տեսանյութում